Տարածաշրջանային

Ստամբուլի դատախազությունը ցանկանում է ազատազրկել 18 լրագրողի

1 րոպեի ընթերցում

Ստամբուլի դատախազությունը ցանկանում է ազատազրկել 18 լրագրողի

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել երկրի 18 լրագրողի նկատմամբ` մինչև 7,5 տարի ազատազրկելու առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, լրագրողները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ:

Դատախազության կողմից մեղադրականը կազմվել է ահաբեկչության զոհ դարձած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազի՝ գերության մեջ ընկնելու թեմայով լուսանկարները տարածած 9 պարբերականի պատասխանատու տնօրենների և նրանց այլ աշխատակիցների դեմ:

Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը (DHKP-C) մարտի 31-ին գերի էր վերցրել Ստամբուլի հանրապետական դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին: Թուրքական անվտանգության ծառայությունների կողմից նույն օրը երեկոյան ձեռնարկած հատուկ գործողության ընթացքում դատախազը վիրավորվել էր գլխից և կրծքից ու մահացել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում