Տարածաշրջանային

Քուրդ զինյալների գործի դրած ռումբը ոստիկանի է վիրավորել

1 րոպեի ընթերցում

Քուրդ զինյալների գործի դրած ռումբը ոստիկանի է վիրավորել

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) ոստիկանության դեմ հերթական հարձակումն է գործել Մարդինում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Ֆըրաթ թաղամասի Ահմեդ Քայա կամուրջի մոտ տեղակայված ռումբը հեռակառավարվող սարքի միջոցով պայթեցվել է այն ժամանակ, երբ այդ հատվածով անցնելիս է եղել ոստիկանական մեքենան: Կատարվածի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկները հայտնել են, որ ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում