Հասարակական

Արմեն Մուրադյանն ընդունել է Շվեդիայում Հայաստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանն ընդունել է Շվեդիայում Հայաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Դեսպանն Արմեն Մուրադյանին է փոխանցել Շվեդիայի առողջապահության նախարարի` սեպտեմբերին իրենց երկիր աշխատանքային այցի հրավերը: Այցի նպատակն է խթանել երկկողմ համագործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում