Երևանն ու Գլենդելը կխորացնեն մի շարք ոլորտներում համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական ամառային 6-րդ խաղերի առիթով Երևան ժամանած ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամներ Վարդան Կարպետյանն ու Պաուլա Դիվանեն հանդիպել են Երևանի ավագանու հանրապետական խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանի և խմբակցության անդամ, ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության ատենապետ Հրաչյա Շմավոնյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Գլենդելի պատվիրակության անդամներին՝ Սերգեյ Մկրտչյանն ու Նաիրա Նահապետյանը նրանց համառոտ ներկայացրել են Երևանի կառավարման մոդելը, առաջնահերություններն ու ծրագրերը: Ներկայացվել են նաև Երևանի ավագանու կառուցվածքն ու գործունեությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարպետյանն իր հերթին ներկայացրել է Գլենդելի կառավարման մոդելն ու ռազմավարությունը` նշելով, որ քաղաքային խորհուրդը բաղկացած է 5 անդամներից, որոնցից էլ ընտրվում է քաղաքապետը: Վերջինս թվարկել է նաև այն բոլոր կրթամշակութային միջոցառումները, որոնք միտված են հայապահպանության գաղափարին: Խոսելով Երևանի մասին տպավորություններից՝ Վարդան Կարպետյանը հատկանշել է, որ տպավորված է մայրաքաղաքի կանաչապատումով և նախորդ այցերի համեմատ նկատված դրական մի շարք զարգացումներով:

Նաիրա Նահապետյանը շնորհակալություն է հայտնել Գլենդելի հայ համայնքի հանդեպ տածած ուշադրության ու իրականացվող ծրագրերի համար: Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել Երևանի և Գլենդելի փոխգործակցությունն առավել առարկայական դարձնելու վերաբերյալ և նախանշել համագործակցության մի շարք ուղղություններ: Հանդիպման ավարտին Սերգեյ Մկրտչյանն ու Նաիրա Նահապետյանը հաջողություն են մաղթել Գլենդելի թիմին`համահայկական ամառային 6-րդ խաղերում:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ բողոքել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման դեմ

Կիպրոսի մոտ խորտակված նավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել

Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում ԱԹՍ-ների հարձակումներ են եղել․ կան տուժածներ և ավերածություններ

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու յոթօրյա ծրագիր

ԱՄՆ նախագահը կողմ է արտահայտվել զենքի վերահսկման եռակողմ բանակցություններին

Հայաստանն ու Ռուանդան վերացնում են մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրերի համար

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը Նյու Յորքում կհանդիպի ԱՄՆ պաշտոնյաների հետ

Յակուտիայի Էլգայի ածխի հանքավայրում պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել