Տարածաշրջանային

Թուրքիայում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի՝ թուրքական Սարիղամիշ գավառով անցնող հատվածում դեռևս անհայտ պատճառներով պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հայտնել է, որ դեռևս ուսումնասիրվում են պայթյունի պատճառները, իսկ ներկայում գազատարով բնական գազի հոսքը դադարեցված է:

Օրերս պայթեցվել էին Քիրքուք-Յումուրթալըք նավթատար խողովակաշարը, որով իրաքյան նավթը հոսում է Թուրքիա, ինչպես նաև Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգում Մասիսի ստորոտով Իրանից Թուրքիա գազ փոխադրող խողովակաշարը:Երկու պայթյունների պատասխանատու էին հայտարարվել երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում