Հասարակական

Արարատի մարզում արտադրվել է ավելի քան 35 հազար տոննա ծիրան

2 րոպեի ընթերցում

Արարատի մարզում արտադրվել է ավելի քան 35 հազար տոննա ծիրան

ԱՐՏԱՇԱՏ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում այս տարի արտադրվել է ավելի քան 35 հազար տոննա ծիրան: Հուլիսի վերջի տվյալներով` շուրջ 1500 տոննա մթերել են մարզի գործարանները: Ամենից շատ մթերումն իրականացրել են երեք գործարաններ. «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանը մթերել է 550 տ ծիրան, Պռոշյանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղը` 260 տ եւ «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն` 420 տոննա: Մթերումն իրականացվել է 60 դրամով:

Բացի ներքին շուկայում սպառումից եւ գործարանների կողմից մթերումից, 8400 տոննա ծիրան է սպառվել նաեւ սառնարանային տնտեսությունների միջոցով: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ վերջին տարբերակով մթերում է իրականացվել տարբեր գներով` սեզոնի սկզբում 1500 դրամով, ապա սակագիրնը նվազել է` հասնելով 300-ի:

Մարզում ամենից շատ ծիրան է արտադրվել 2013 թվականին` 40 հազար տոննա: Նախորդ տարի ցրտահարությունը ոչնչացրեց ծիրանի բերքը դեռեւս ծաղկի շրջանում: Իսկ այս տարի մայիսի երկրորդ տասնօրյակում մարզում մի քանի անգամ տեղացած կարկուտը փչացրեց ծիրանի ողջ բերքի 20 տոկոսը` ազդելով ապրանքային տեսքի վրա: Կարկուտի հետեւանքով ոչնչացած ծիրանի քանակը չնչին է:

Սառնարանային տնտեսությունների կողմից մարզից արտահանվել է նաեւ 50 տոննա վաղահաս դեղձ:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում