Ավիչին համագործակցում է Սերժ Թանկյանի հետ իր նոր ալբոմի համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդդիջեյ և երաժշտական պրոդյուսեր Ավիչին (Թիմ Բերլինգ) իր նոր ալբոմի համար համագործակցում է ռոք համայնքի կարկառուն ներկայացուցիչներից մի քանիսի, այդ թվում` System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտնում է հայտնի Rolling Stone ամսագիրը: Շվեդերաժշտի նոր ալբոմը լույս կտեսնի մոտ ապագայում: Ի տարբերություն նախորդ ալբոմների` այս մեկը ներառում է ռոքային էլեմենտներ: «Այս ալբոմում, ի տարբերություն նախորդի, «True», ավելի շատ շեշտը դրված կլինի երգի վրա: «True»-ն էլեկտրոնային երաժշտությունը երգի ձևաչափով ներկայացնելու առաջին փորձն էր:
Սերժ Թանկյանից բացի, Ավիչին համագործակցել է Ջոն Բոն Ջովիի (Bon Jovi), Բիլի Ջոի Արմսթրոնգի (Green Day), Քրիս Մարթինգի (Coldplay), գիթառահար Մայք Այնզագերի (Incubus) և այլոց հետ:
Ավիչիի առավել հայտնի ստեղծագործություններից է«Levels»-ը, որը պաշտոնապես թողարկվել է 2011 թ. հոկտեմբերի 28-ին։ Կատարումը արդեն հիթային էր էլեկտրո ոճի սիրիահարների շրջանում, իսկ թողարկումից հետո Ավիչիին տալիս է համաշխարհային ճանաչում։ Ըստ «DJ Magazine»հանդեսի 2012 թվականի վարկանիշային աղյուսակի՝ Բերգլինգը դիջեյների թոփ 100-ում զբաղեցնում է 3-րդ տեղը: