Սպասված կինոպրեմիերաներ. «Ֆանտաստիկ քառյակը» կհայտնվի հայկական կինովարձույթում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաժանր, հետաքրքիր, յուրահատուկ կինոնկարները Հայաստան են գալիս: Հայ կինոսերներն օգոստոսին տխրելու առիթ չեն ունենա: «Մոսկվա» կինոթատրոնը հնարավորություն է ընձեռում մեծ էկրաններին դիտել ամբողջ աշխարհում երկար ժամանակ սպասված կինոնկարները:

Կինոթատրոնից«Արմենպրես»-ի թղթակցին տրամադրած տեղեկատվության համաձայն՝օգոստոսի 6-ից էկրաններին կհայտնվի «Առաքելությունն անիրագործելի է. արտաքսվածները» կինոնկարը: Ֆիլմն «Առաքելությունն անիրագործելի է» կինոսագայի 5-րդ մասն է: Գլխավոր դերում, ինչպես միշտ, Թոմ Քրուզն է: Արկածային մարտաֆիլմում խաղում են նաև Ջերեմի Ռենները, Սայմոն Փեգը:

«Իռացիոնալ մարդը» օգոստոսի 13-ից հնարավոր կլինի դիտել մեծ էկրաններին: Վուդի Ալենի նկարահանած դրամայի հիմքում ռեժիսորի սցենարն է:

«Ա.Ն.Ք.Լ. գործակալները» կինոնկարը նույնպես էկրաններին կլինի օգոստոսի 13-ից: Գայ Ռիչիի ֆիլմում խաղում են Հենրի Քավիլը, Արմի Համերը, Ալիսիա Վիկանդերը, Հյու Գրանտը և այլք: Ֆիլմի հիմքում 1960-ականների հեռուստասերիալն է:

«Օ˜յ, Նոյը գնաց» մուլտֆիլմն էլ օգոստոսի 20-ից կհայտնվի կինովարձույթում: Ֆիլմում համաշխարհային ջրհեղեղի դեպքերն են` յուրովի մատուցմամբ:

Տարվա ամենասպասված կինոնկարներից մեկը` «Ֆանտաստիկ քառյակը» նույնպես օգոստոսի 20-ից կհայտնվի կինոթատրոնի էկրաններին: Ֆիլմը 4 մարդկանց մասին է, ում կյանքն այլևս երբեք չի դառնա նույնը: Նրանք ձեռք կբերեն նոր հմտություններ և կփորձեն դրանք օգտագործել մոլորակը փրկելու նպատակով: Ֆիլմում խաղում են Մայլզ Թելերը, Մայքլ Բ.Ջորդանը, Քեյթ Մարան և Ջեյմի Բելը:

«Արձակուրդ» ֆիլմն էլ վարձույթում կհայտնվի օգոստոսի 27-ից: Ֆիլմի հերոսը երիտասարդ հայր է, ով կնոջ և երկու երեխաների հետ ճամփորդում է Ամերիկայով: Ամեն ինչ նախատեսվածից դուրս է ստացվում:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան