Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի գործունեությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Վրաստանից վերադառնալիս այցելել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որն ապահովված է անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով, մասնագետներն էլ վերապատրաստվել են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ եվրոպական երկրներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հիվանդանոցի տնօրեն Սարգիս Վարդանյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է բաժանմունքներով, ծանոթացել կենտրոնի հնարավորություններին, զրուցել հիվանդների հետ:

ՀՀ առողջապահության նախարարը բարձր է գնահատել «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի գործունեությունը` ընդգծելով, որ դա հիմնադիրների, ղեկավարության և մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում է ձևավորվել: Արմեն Մուրադյանը բուժաշխատողներին է ներկայացրել նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2015թ. մեկնարկած նոր ծրագրերը, մասնավորապես, անդրադարձել է սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննությանը, ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2015 թվականի սկզբից իրականցվող սկրինինգներին` կարևորելով դրանց արդյունավետ իրականացումը մարզերում:

Նախարարը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում առողջության պահպանման առաջնային օղակի հզորացման և առողջապահական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման ուղղությամբ:«Մենք այսօր հակված ենք, որ որակը լինի հաշվառելի, թվայնացված և յուրաքանչյուր մասնագետ կարողանա հստակ տեսնել որակի բաղադրիչը»,- ասել է է Արմեն Մուրադյանը:

Նախարարը խոսել է նաև հանրային առողջապահական ծրագրերի` «Ցորենի ալյուրի հարստացման» օրենքի նախագծի մասին: Նրա հավաստմամբ` հանրային առողջապահական ծրագրերն առաջին հերթին միտված են հիվանդությունների կանխարգելմանը: Արմեն Մուրադյանը խոսել է նաև ծխելու դեմ պայքարի, առողջ ապրելակերպի, ճիշտ սննադակարգ պահելու կարևորության մասին:

Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցն իր գործունեությունը սկսել է 1992 թվականից, հետագա տարիներին բուժհաստատությունը վերանորոգվել է Սուրբ Կամիլլիո բարեգործական հիմնադրամի միջոցներով: 100 մահճակալ ունեցող հիվանդանոցն ունի վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, թերապևտիկ և մանկական բաժանմունքներ: Այն բժշկական օգնություն է մատուցում թե Շիրակի մարզի, թե Ջավախքի բնակիչներին:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից