Սպորտ

Համահայկական 6-րդ ամառային խաղերին կմասնակցի 6215-ից ավելի մարզիկ

1 րոպեի ընթերցում

Համահայկական 6-րդ ամառային խաղերին կմասնակցի 6215-ից ավելի մարզիկ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական ամառային 6-րդ խաղերին կմասնակցեն ռեկորդային քանակությամբ մարզիկներ` ավելի քան 6215-ն աշխարհի տարբեր ծայրերից:

Օգոստոսին 2-ին մեկնարկելիք Համահայկական 6-րդ ամառային խաղերին կմասնակցեն մարզիկներ 36 երկրներից և 165 քաղաքներից: Նախորդ Համահայկական խաղերի հետ համեմատ` այս խաղերը աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի, այլ նաև մարզիկների քանակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը, որը մայիսի 8-ին վառվեց Շուշիում , Արցախի ու Հայաստանի քաղաքներով կուղևորվի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Ջահը կանցնի հայկական մի շարք քաղաքներով: Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում