Մշակույթ

Մուրը նկարահանել Է «Հաջորդն ում վրա հարձակվել» ֆիլմն ԱՄՆ-ի քաղաքականության մասին

1 րոպեի ընթերցում

Մուրը նկարահանել Է «Հաջորդն ում վրա հարձակվել» ֆիլմն ԱՄՆ-ի քաղաքականության մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի վավերագրող-ռեժիսոր Մայքլ Մուրը հայտարարել Է իր նոր ֆիլմի պրեմիերայի մասին, որը նվիրված Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը: Նոր ստեղծագործությունն ստացել Է «Հաջորդն ում վրա հարձակվել» անվանումը, գրել Է The Hollywood Reporter-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մինչեւ վերջին ժամանակներս ռեժիսորը գաղտնի Էր պահում կինոնկարի նկարահանումները: «Այժմ գաղտնիքը հայտնի Է. ես նոր ֆիլմ ունեմ»,- հայտարարել Է նա առցանց մամուլի ասուլիսի ընթացքում՝ ճշտելով, որ պրեմիերան կկայանա Տորոնտոյի միջազգայն փառատոնում:

Նա արձանագրել Է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Առեւտրի համաշխարհային կենտրոնի վրա կատարված գրհից հետո երկրին «մշտապես անհրաժեշտ Է թշնամի ունենալ»:

«Որետե՞ղ Է մեր հերթական թշնամին». եւ այս կերպ մեք կարող ենք մշտապես գործուն վիճակում պահել ամբողջ ռազմարդյունաբերական համալիրը, ինչպես նաեւ օժանդակել այն ընկերություններին, որոնք շատ փող են վաստակում գոծարարությունից»,- պազաբանել Է Մուրը:

Որպես կինոնկարի պրոդյուսեր հանդես Է եկել նա ինքը, ինչպես նաեւ Թայա Լեսինը եւ Քառլ Դիլը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում