Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնություն է մեկնում լավ արդյունքի ակնկալիքով

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնություն է մեկնում լավ արդյունքի ակնկալիքով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ավագ Վլադիմիր Մարգարյանը լիահույս է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից առաջ:«Ամեն ինչ կարգին է մեզ մոտ, շատ լավ նախապատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Նախապես ոչինչ ասել չեմ կարող: Դեռ ժամանակ ունենք ավելի լավ մարզավիճակ ձեռք բերելու համար: Եվրոպայի առաջնություն մեկնում ենք լավ արդյունքի ակնկալիքով: Պետք է կարողանանք վարկանիշ հավաքել` աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Մեծ հույսով ենք մեկնում, ամեն ինչ ցույց կտա ռինգը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ ծաղկաձորյան հավաքի ժամանակ նշեց Վլադիմիր Մարգարյանը:

Եվրոպայի մեծահասակների առաջնությանը Հայաստանը կներկայանա ամբողջ կազմով` 10 բռնցքամարտիկներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում