Տարածաշրջանային

Մարդինում անհայտ անձը կրակել է բժշկական մեքենաների վրա

1 րոպեի ընթերցում

Մարդինում անհայտ անձը կրակել է բժշկական մեքենաների վրա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձը հարձակում է գործելԹուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառի պետական հիվանդանոցի բակում կայանված բժշկական և շտապօգնության մեքենաների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Շտապօգնության մեկ և բժշկական 2 մեքենաներին դիպել է 12 փամփուշտ: Մեքենաների վրա կրակ բացած անձին կամ անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով թուրք իրավապահները հետաքննություն են սկսել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում