1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք ոստիկանների վրա հարձակումները երկրի տարածքում շարունակվում են: Այս անգամ անհայտ անձը Վանի Արճեշ գավառում կրակել է ոստիկանական պահակախմբի վրա, ինչի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:Ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ իրավապահ մարմինները գործողություններ են սկսել հարձակվողի ինքնությունը պարզելու և նրան պատասխանատվության ենթարկելու համար:
Ավելի վաղ ևս տեղի էին ունեցել հարձակումներ ոստիկանության աշխատակիցների վրա: Շեմդինլիում ոստիկանական մեքենայի մեջ քուրդ զինյալներն ինքնաշեն նռնակ էին նետել, ինչի հետևանքով երկու ոստիկան վիրավորվել է, ընդ որում նրանցից մեկի վիճակը ծանր է:Իսկ Դիարբեքիրում քուրդ զինյալները ձեռագործ ռումբ էին նետել անվտանգության վարչության հարակից այգում, ինչի հետևանքով 7 ոստիկան վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: