Մշակույթ

«Մալիբուի փրկարարները» հայտնի սերիալի հիման վրա լիամետրաժ ֆիլմ կնկարահանվի

1 րոպեի ընթերցում

«Մալիբուի փրկարարները» հայտնի սերիալի հիման վրա լիամետրաժ ֆիլմ կնկարահանվի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Սեթ Գորդոնը պատրաստվում է «Մալիբուի փրկարարները» հայտնի սերիալի հիման վրա լիամետրաժ ֆիլմի նկարահանումներին: Այս մասին հայտնել է Variety պարբերականը:

Նախագիծը ձեռնարկել է հոլիվուդյան Paramount Pictures կինոընկերությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ֆիլմի գլխավոր դերում հանդես կգա Դուեյն Ջոնսոնը, ով նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ ունի: Սցենարը գրում են Դեմիեն Շենոնը և Մարկ Սվիֆթը, որոնք հայտնի են դարձել «Ուրբաթ 13» կինոնկարից:

Ֆիլմի սյուժեի վերաբերյալ դեռևս բավականաչափ տեղեկատվություն չկա, սակայն ստուդիան ցանկանում է նկարահանել կատակերգություն:

«Մալիբուի փրկարարները» հեռուստասերիալն առաջին անգամ ցուցադրվել է 1989 թվականին NBC հեռուստաալիքով: Այն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենամեծ՝ 1,1 միլիարդ մարդ համաշխարհային հեռուստալսարանով սերիալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում