Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Զիգֆրիդ Բրակեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Շնորհակալական ուղերձում մասնավորապես ասված է․

«Հարգելի պարոն նախագահ,

Թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Վստահ եմ, որ Ներկայացուցիչների պալատի այդ քայլն իր նպաստը կունենա ապագայում մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում:

Բելգիայի խորհրդարանը ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունն այն բարձր արժեքներին, որոնք դավանում է ողջ Բելգիայի ժողովուրդը:

Ընդունեք խնդրեմ, hարգելի պարոն նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում