Մշակույթ

Ջոնի Դեփի մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Վենետիկի կինոփառատոնում

1 րոպեի ընթերցում

Ջոնի Դեփի մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Վենետիկի կինոփառատոնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի կինոփառատոնի ընթացքում առաջին անգամ կներկայացվի գանգսթեր Ջեյմս «Ուայթ» Բալգերի մասին «Սև պատարագ» («Black Mass») կինոնկարը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով deadline.com-ը, կինոնկարում խաղում է Ջոնի Դեփը:

Ֆիլմի հիմքում ԱՄՆ-ի Հետաքնությունների դաշնային գործակալության գործակալի և իռլանդացի գանգստերի միավորումն է, որոնք միասին փորձում են ոչնչացնել իտալական ավազակախումբը:

Սքոթ Քուփերի ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Բենեդիկտ Քամբերբեթչը, Ջեսի Փլեմոնսը, Դաքոթա Ջոնսոնը: Ֆիլմը կցուցադրվի մրցութային ծրագրից դուրս՝ սեպտեմբերի 4-ին: Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 2-12-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում