Մշակույթ

Օռնելա Մուտին տպավորված է Գեղարդով

1 րոպեի ընթերցում

Օռնելա Մուտին տպավորված է Գեղարդով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական կինոյի ճանաչված և սիրված դերասանուհի, երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր Օռնելա Մուտին շարունակում է հիանալ հայկական մշակույթի գոհարներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անվանի դերասանուհին ինստագրամյան իր էջում գեղեցիկ կոլաժ է հրապարակել, որը ներկայացնում է Գեղարդն իր ողջ հմայքով:

Օռնելա Մուտին վերջին օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ, հայաստանյան այցից երկու տասնյակ լուսանկար է հրապարակել և տարածել, այդ թվում փառատոնի մեկ այլ պատվավոր հյուր՝ դերասանուհի Նաստասյա Կինսկիի հետ արված լուսանկարները: «Ես շատ եմ ճանապարհորդում աշխարհում, և միշտ լավ ընդունելության եմ արժանանում: Բայց Հայաստանում ավելի շատ հուզվեցի, քան որևէ այլ երկրում: Այստեղ կա խորհուրդ, դաստիարակություն, հարգանք և սեր, որն ինձ ցույց տվեցիք: Շնորհակալություն»,- Երևանում խոստովանել էր անվանի դերասանուհին, ով իր այցի ընթացքում հասցրել է լինել Հայաստանի պատմամշակութային վայրերում:

Լուսանկարը՝ Օռնելա Մուտիի ինստագրամյան էջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում