Անջելինա Ջոլին նոր խաղարկային ֆիլմ կնկարահանի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան սիրված ու ճանաչված դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին կնկարահանի խաղարկային լիամետրաժ ֆիլմ Կարմիր քխմերների ժամանակաշրջանի Կամբոջայի մասին։ Այս մասին դերասանուհին հայտնել է Հոլիվուդում տարածված հատուկ հայտարարությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նախագծում Ջոլիի գործընկերը կլինի Netflix մուլտիմեդիա ընկերությունը։

Կինոնկարը, որի վրա Ջոլին աշխատում է ոչ միայն որպես ռեժիսոր, այլ նաև որպես պրոդյուսեր, հիմնված է կամբոջացի գրող Լուն Ունի «Սկզբում նրանք սպանեցին իմ հայրիկին. Կամբոջայի դստեր հուշերը» (First they killed my father: a daughter of Cambodia remembers) գրքի վրա։ Հինգ տարեկանում աղջկան տարել է Կարմիր քխմերների հրամանատարությունը և դաստիարակել որպես մարտական ստորաբաժանման մարտիկ։

«Ունի գիրքը խորը տպավորություն է թողել իմ վրա»,- հայտարարել է Ջոլին՝ հավելելով, որ այն թույլ է տվել իրեն հասկանալ, թե ինչպես են երեխաները վերապրում պատերազմը և ինչպես է այն ազդում նրանց հոգեբանության վրա։

«Ես ուրախ եմ, որ կարող եմ այժմ նկարահանել ֆիլմ ինձ համար այդքան կարևոր գրքի հիման վրա»,- ընդգծել է դերասանուհին։ Ֆիլմի սցենարը Ջոլին և Ուն միասին են գրում։

Ակնկալվում է, որ ֆիլմը վարձույթում կհայտնվի 2016 թվականի երկրորդ կեսին։ Կարմիր քխմերների կառավարությունը Կամբոջայում ղեկավարել է 1975-1979թթ.: Ընդհանուր առմամբ՝ տարբեր տվյալներով՝ զանգվածային սպանությունների հետևանքով զոհվել է 1,7-3 միլիոն մարդ:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան