Մշակույթ

«Քաղաքացի Քեյնը» համարվել Է ամերիկյան մեծագույն ֆիլմը. վարկանիշ

1 րոպեի ընթերցում

«Քաղաքացի Քեյնը» համարվել Է ամերիկյան մեծագույն ֆիլմը. վարկանիշ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան «Քաղաքացի Քեյնը» (1941) դրամատիկական ֆիլմը համարել Է ամերիկյան մեծագույն ֆիլմն այն կինոնկարների թվում, որոնք երբեւԷ արտադրել Է ԱՄՆ-ի կինոինդուստրիան: Հարյուր ամերիկյան ֆիլմերի վարկանիշը կազմվել Է ամբողջ աշխարհի 62 կինոքննադատների մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քաղաքացի Քեյնը» Օրսոն Ուելսի ռեժիսորական աշխատանքն Է, որտեղ նա խաղացել Է մեդիամագնատ Չառլզ Ֆոստեր Քեյնի գլխավոր դերը, որի նախատիպը եղել Է ամերիկացի լրարգային հրատարակիչ Ուիլյամ Ռենդոլֆ Հյորստը: Այս կինոնկարն ավանդաբար մտնում Է ամենանշանակալից ֆիլմերի բազմապիսի վարկանիշեր, որը ճանաչում Է ստացել ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ ամբողջ աշխարհի կինոյի սիրահարների շրջանում:

Երկրորդ տեղում հայտնվել Է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» գանգստերական դրաման (1972)՝ Ալ Պաչինոյի եւ Մառլոն Բրանդոյի մասնակցությամբ: Վարկանիշում երրորդ հորիզոնականը բաժին Է հասել Ալֆրեդ Հիչքոկի «Գլխապտույտ» (1958) սարսափանկարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում