Հայերն Օսմանյան կայսրությունում բնաջնջվել են միայն հայ լինելու համար. բելգիացի խորհրդարանական
3 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմալից (ՄուստաֆաՔեմալԱթաթյուրք) մինչև Էրդողան Հայոց ցեղասպանության ժխտողականությունը շարունակվում է: Դա պետական ժխտողականություն է, որը դարձել է Թուրքիայի պատմության մաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի հուլիսի 22-ի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել պալատի պատգամավոր, Բնապահպանական կուսակցության անդամ Բենուա Հելինգսը:
Լիագումար նիստը սկսվել է Բելգիայի ժամանակով 14:15-ին, և Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումն օրակարգում ութերորդ հարցն է: Քննարկմանը ելույթ են ունեցել բանաձևի հեղինակ «Ֆլամանդական նոր դաշինքը» (N-VA) կոալիցիոն կուսակցության անդամ, պատգամավոր Փիթեր դե Ռուվերը, Քրիստոնեա-դեմոկրատական Ֆլամանդական կուսակցության անդամ Սառա Քալերհոթը, «Բարեփոխում» շարժման անդամ Դենիս Դյուքարմը:
Դյուքարմը հիշեցրել է` Բելգիայի վարչապետը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ Բելգիայի կառավարությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: «Նրանք բնաջնջվել են միայն նրա համար, որ հայ են եղել»,-ասել է նա: Իսկ Սառա Քալերհոթն ընդգծել է, որ բանաձևի նպատակն է՝ կոչ անել Թուրքիային ակտիվացնել ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:
Հումանիստական ժողովրդական կենտրոնի անդամԺորժ Դալմայնը նշել է , որ երիտթուրքերը կոտորել են քրիստոնյա փոքրամասնություններին՝ Օսմանյան կայսրությունում միատարր թուրքական պետություն ստեղծելու համար:
Սոցիալիստական կուսակցության անդամ Ստեֆան Քրուսնիերն իր հերթին նշել է, որ իր կուսակցությունը միշտ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
ԲելգիայիՆերկայացուցիչներիպալատիարտաքինհարաբերություններիհանձնաժողովըհուլիսի 7-ինկողմէքվեարկելԲելգիայիկառավարության`Հայոցցեղասպանությունըճանաչող բանաձևի նախագծին`այնփոխանցելովՆերկայացուցիչներիպալատիքննարկմանը: Այնկոչէանում ԹուրքիայինճանաչելՀայոցցեղասպանությունըևհաշտեցնելհայև թուրքժողովուրդներին` «համընդհանուրպայծառապագայիհույսով»:
Բելգիայիկառավարությունիցբացի,Հայոցցեղասպանությանբանաձևերինախագծերէին ներկայացրելնաևընդդիմադիրերեքկուսակցությունները,որոնքսակայնչընդունվեցին: Ավելի ուշ՝հուլիսի16-ին,ՀայդատիԲելգիայիհանձնախումբըևԲելգիայիասորականդաշնությունը մտահոգությունենհայտնելայդերկրիՆերկայացուցիչներիպալատումներկայացված՝ Հայոց ցեղասպանությանճանաչմանբանաձևիմիքանիկետերիվերաբերյալ:
ԲելգիայիվարչապետՉարլզՄիշելըհունիսի18-ինՆերկայացուցիչներիպալատիլիագումար նիստումկառավարությանևիրանունիցճանաչեցՀայոցցեղասպանությունը:Բելգիայի խորհրդարանն1998թվականինՀայոցցեղասպանությունըճանաչողբանաձեւէընդունել Վերին պալատի(Սենատի) մակարդակով: