Միջազգային

Հունաստանն օգնության եռամյա ծրագրի առաջին վարկաբաժինը կստանա օգոստոսի 17-ին. Bloomberg

1 րոպեի ընթերցում

Հունաստանն օգնության եռամյա ծրագրի առաջին վարկաբաժինը կստանա օգոստոսի 17-ին. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային վարկատուները մտադիր են ֆինանսական օգնության եռամյա ծրագրի շրջանակներում առաջին վարկաբաժինն Աթենքին փոխանցել օգոստոսի 17-ին, օգնություն, որի շուրջը բանակցությունները պետք Է ավարտվեն օգոստոսի 6-ին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս մասին հաղորդել Է Boomberg գործակալությունը:

Եվրահանձնաժողովի (ԵՀ), Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչներն այժմ մշակում են այն պահանջները, որոնց հիման վրա երեք տարվա ընթացքում երկրին կտրամադրվեն արտակարգ փոխառություններ: Ըստ գործակալության տեղեկատվության՝ այն եկրների խորհրդարանները, որոնք կմասնակցեն օգնության ծրագրին, պետք Է առաջին վարկաբաժնի փոխանցմանը հավանություն տան օգոստոսի 13-ից ոչ ուշ, որպեսզի Հունաստանը ժամանակին ստանա փողը եւ կարողանա օգոստոսի 20-ին մարել ԵԿԲ-ի հերթական փոխառությունը՝ 3,2 միլիարդ եվրոյի չափով:

Ընդհանուր գումարը, որը վարկատուները պլանավորում են Աթենքին տրամադրել Եվրոպայի կայունացման մեխանիզմի գծով, կազմում Է 82-ից մինչեւ 86 միլիարդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում