Հայոց ցեղասպանություն

Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդն աղոթք է կարդացել Ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդն աղոթք է կարդացել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարք, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Ն. Ս. ԹավադրոսԲառաջնորդն աղոթք է կարդացել Լիբանանի հայ առաքելական եկեղեցումˋ ի հիշատակ Օսմանյան կայսրությում ցեղասպանված հայ զոհերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով եգիպտական Ahram Online կայքի անգլալեզու տարբերակը, ղպտի առաջնորդը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ պատրաստել է Սուրբ մյուռոն:

Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդը Լիբանան է այցելել հուլիսի 17-ին և պլանավորում է հետ վերադառնալ այս շաբաթվա կեսերին: Այցի ընթացքում ԹավադրոսԲ-ն հանդիպել է Ղևանտի ղպտիների հետ:

Ապրիլին Ալեքսանդրիայի Պապը ժամանել էր Հայաստանˋ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողություններին: Նրա խոսքովˋ այդ այցը կրոնական աջակցության դրսևում էր Ղպտի Եկեղեցուց դեպի եղբայրական Հայ Առաքելական Եկեղեցին, և ոչ թե քաղաքական էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում