«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամները հիացած են հայկական հյուրընկալությամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամները հիացած են հայկական հյուրընկալությամբ: Հուլիսի 19-ին լրագրողների հետ զրույցում նրանք շնորհակալություն հայտնեցին փառատոնային օրերի և հետաքրքիր ֆիլմերի համար:

ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ժյուրիի բոլոր անդամներին: «Դժբախտաբար, ավարտվեց փառատոնը, որովհետև տոն էր մեզ համար: Ես միշտ սպասում եմ ավարտին, որ հանգստանամ, որովհետև խելագար մարաթոն է, բայց հենց ավարտվում է, շատ մեծ տխրություն է գալիս: Ինչ խոսք՝ պետք է պատրաստվել շրջաններում անցկացնել մեր ծրագրերը: Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հարություն Խաչատրյանը: Նա նշեց, որ շատերը փոխել են իրենց օդանավերի տոմսերը, քանի որ չեն ցանկանում մեկնել Հայաստանից:

Խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամ Ալին Թաշչյանը նշեց, որ մրցույթին մասնակցող ֆիլմերի կեսին կարելի էր մրցանակ շնորհել: «Ընտրեցինք այն ֆիլմը, որի շուրջ եկանք համաձայնության: Մենք կարողանում էինք խաղաղ և երջանիկ որոշումներ կայացնել, միակ բանը, որ կցանկանայի, որ հայկական ֆիլմ լիներ մրցույթում»,-նշեց նա:

«Հայկական համայնապատկեր» մրցույթի ժյուրիի անդամ Բիջայա Ջենան շնորհակալություն հայտնեց փառատոնին: «Հասարակությունը հոծ զանգվածներով մասնակցում էր, դահլիճները լիքն էին: Դա վկայությունն է, թե այստեղ ինչքան կարևորում են կինոն»,-նշեց նա:

FIPRESCI-ի ժյուրիի անդամ Ելենա Դուրգերուն էլ տեղեկացրեց, որ իր համար Հայաստան այցելելը վաղեմի երազանք է: «Մի քանի տարի առաջ Փարաջանովով և Աբուլաձեով հետաքրքրվեցի, ուզում էի ծանոթանալ ձեր մշակույթներին: Հայկական երազանքս վերջապես իրականություն դարձավ: Հայերը շատ խորը մարդիկ են»,-ընդգծեց նա:

Բազմաթիվ աստղային հյուրեր, յուրահատուկ կինոնկարներ, սպասված և հագեցած շաբաթ. երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը: Կինոտոնի փակման արարողությունն անցկացվեց հուլիսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Հանդիսավոր արարողության ընթացքում մրցանակներ հանձնվեցին հաղթող ֆիլմերին: Հուլիսի 19-ին կցուցադրվեն փառատոնի մրցանակակիր կինոնկարները :

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում