Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ԱՄՆ կոնգրեսականի պարտքն է մոր հիշատակի առջեւ

4 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սպիրի համար կարեւորագույն մի խնդիր է, որին հետամուտ լինելը նա իր պարտքն է համարում մոր հիշատակի առջեւ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կոնգրեսականը պատմել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում:

-Կոնգրեսական, կարո՞ղ եմ ձեզ Կանչելյան-Սպիր դիմել:

-Այո՛, խնդրում եմ հենց այդպես էլ դիմեք:

-Կոնգրեսական Կանչելյան-Սպիր, դուք ԱՄՆ-ի Կոնգրեսի այն եզակի անդամներից եք, ով ունի հայկական ծագում: Այդ փաստը դնո՞ւմ է ձեզ վրա որեւէ հավելյալ պատասխանատվություն։

-Մայրս ազգությամբ հայ էր, նա կյանքից հեռացավ 94 տարեկանում, սակայն դեռ վաղ տարիներից նա ինձ պատմում էր Հայոց ցեղասպանության մասին եւ ամբողջ կյանքիս ընթացքում իմ նախնիներից փոխանցված այս հիշողությունը հետեւել է ինձ։ Ցավով եմ նշում՝ մեր երկիրը դեռ չի ճանաչել20-րդ դարի այս առաջինցեղասպանությունը։Այսպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարեւորագույն մի խնդիր է, որին հետամուտ լինելը իմ պարտքն է մորս առջեւ։

-ԱՄՆ-ի նախագահական պատվիրակության կազմում Հայոց ցեղասպանության 100-րդ տարեդարձի միջոցառումներին դուք Հայաստանում էիք: Տպավորություններն ինչպիսի՞ն էին այդ այցից:

-Իմ հարգարժան գործընկեր, ամերիկահայ մեկ այլ կոնգրեսական Աննա Էշուի հետ ես նախագահական պատվիրակության կազմում Միացյալ Նահանգներ էի ներկայացնում Հայաստանում: Հայոց ցեղասպանության խնդիրը դա մի հարց է, որին մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում եւ ես ինձ խորապես վիրավորված եմ զգում, որ իմ երկիրը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը։ ԱՄՆ-ը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թե՛ ամերիկահայ համայնքի եւ թե՛ իր իսկ արժեքներին չդավաճանելու համար։

-Դուք նաեւ հատուկ նամակ եք պատրաստել եւ լուրջ աշխատանք եք կատարում Թուրքիայի տարածքում հայկական ժառանգության, հայկական եկեղեցիների պահպանման համար: Այդ հարցում դեռ վտանգներն առկա՞ են:

-Թե՛ Թուրքիայի տարածքում եւ թե՛ Մերձավոր Արեւելքումքրիստոնյաների ժառանգությունը լուրջ վտանգի տակ է, մենք չենք կարող չբարձրաձայնել այս խնդիրը։

-Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության վերաբերյալ. մարդասիրական օգնություն տրամադրելու փոխարեն ժամանակը չէ՞, որ Միացյալ Նահանգներն օգնի Հայաստանին զարգանալ տնտեսապես:

-Երկուսն էլ պետք է շարունակվի: Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը վերջին 5 տարիների ընթացքում կիսով չափ կրճատվել է, 44 միլիոն դոլարից հասնելով 20 միլիոնի։ Այսպիսով Հայաստանին հատկացվող օգնությունը կրճատվել է, իսկ այլ երկրներին հատկացվող օգնությունը մեծապես աճել է: Կարծում եմ,Հայաստանին հատկացվող օգնությունը կարեւոր է. Հայաստանը շրջափակման մեջ է, մենք հասկանում ենք, որ Հայաստանն ամուր հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ, սակայն Միացյալ Նահանգները եւս պետք է սերտ հարաբերություններ պահպանի Հայաստանի հետ։

-Ինչպիսի՞ն եք տեսնում հայ-ամերիկյան հարաբերությունների ապագան եւ դրա խորացման ի՞նչ նոր հնարավորություններ կան:

-Կարծում եմ, ամերիկահայ համայնքը կարեւոր դեր ունի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրացման մեջ եւ Հայաստանից դուրս բնակվող հսկայական հայ համայնքը իրոք պատրաստ է օգնել Հայաստանին: Այս օգնությունը պետք է արտացոլվի նաեւ մեր օրենսդրական գործունեության մեջ։ Կարծում եմ, Հայաստանը կարող է կարեւոր դեր խաղալ թե՛ ԱՄՆ-Ռուսաստան եւ թե՛ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մեջ։Միացյալ Նահանգներըռազմակայան ունի Թուրքիայում եւ անշուշտ չի ցանկանում որեւէ կերպ վատացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն կարծում եմ, որ Ցեղասպանության ճանաչման միջոցով ԱՄՆ-ը պետք է առաջին հերթին պաշտպանի իր մարդասիրական սկզբունքները։ Միայն այդպես հնարավոր կլինի նպաստել նաեւ հայ թուրքական հարաբերությունների զարգացմանը։

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին