Քաղաքականություն

ԼՂ հարցը երբեք չի ունենա ռազմական լուծում. ԱՄՆ պետդեպ

2 րոպեի ընթերցում

ԼՂ հարցը երբեք չի ունենա ռազմական լուծում. ԱՄՆ պետդեպ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետդեպարտամենտը բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումը: Ինչպես հաղարդում է «Ամերիկայի ձայնը»,Վաշինգտոնում Բրուքինգս հաստատությունում իր ելույթի ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ուշադրությունը կենտրոնացրել է ղարաբաղյան հակամարտության արդար, խաղաղ, տեւական եւ բոլոր կողմերի համար շահավետ կարգավորման վրա, եւ հենց այդ մոտեցումը պետք է գերակայի հաջողության հասնելու համար:«Գույություն չունի ավելի լավ լուծում, բոլոր մյուսներն այնքան սարսափելի են, որ դրանք չարժե նույնիսկ դիտարկել: Չկա եւ երբեք չի լինի Լենային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Ռուբինը:

Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ժամանակն է, որպեսզի կողմերը վերահաստատեն առաջընթացի հասնելու իրենց պատրաստակամություն ու նվիրվածությունը, չմանրամասնելով, թե դա արդյոք պետք է արվի կողմերի հայտարարության թե՝ նախագահների հերթական հանդիպման ձեւով: Այդուհանդերձ, առաջընթացին նվիրվածությունը վերահաստատել անհրաժեշտ է, համոզված է դիվանագետը.«Դա հեշտ չէ եւ այդ կարգավորմանը հասնելու համար երկու կողմն էլ պետք է որոշ ընտրություն կատարեն, դա երկու կողմի համար էլ բարդ է եւ հենց այդ պատճառով կարգավորմանը դեռեւս չենք հասել»:

Ամեն դեպքում, ավելացրել է Ռուբինը, Միացյալ Նահանգները մյուս համանախագահող երկրների հետ միասին, պատրաստ է տեւական խաղաղության հաստատման համար անել հնարավոր ամեն ինչ: Պետքարտուղարության բարձր պաշտոնյան ավելացրեց նաեւ, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան բռնություններից.«Մեր կարծիքով, չափազանց կարեւոր է, որպեսզի կողմերն ամեն կերպ զերծ մնան այս իրավիճակը սրելուց, այսպիսով, միջադեպերից խուսափելը վճռական հարց է»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում