«Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմը կներկայացվի ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայկական համայնքներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Ռուբեն Փաշինյանն իր «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմը կներկայացնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայկական համայնքներում: Այս մասին Փաշինյանը հուլիսի 15-ին տեղեկացրեց լրագրողներին: Ֆիլմն ընդգրկվել է երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված «Մենք կանք» ծրագրում: «Ֆիլմը ներկայացված է մի շարք փառատոնների, բայց մինչև վերջնական պատասխանը չեմ ստանում, չեմ խոսում դրա մասին: Ֆիլմն արդեն ներկայացվել է Բելգիայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռուբեն Փաշինյանը:

Կինոնկարը Բելգիա է տարել ֆիլմի դերասան Վիգեն Ստեփանյանը: «Ներկայացրել ենք հայ համայնքին, դիտել են: Հետո Վիգենը զանգահարեց և ասաց, որ շատ լավ կինո ենք նկարահանել»,-նշեց Ռուբեն Փաշինյանը:

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը ստեղծվեց հեղինակային միջոցներով: «Կինո նկարահանելը ոչ էժան բան է, փորձում էինք գտնել հովանավորներ, բայց ինձ օգնեցին իմ լավ ընկերները»,-նշեց նա:

Ֆիլմը նկարահանվել է Փաշինյանի «Տղաս, ո՞ւր է Եփրատը» պատմվածքի հիման վրա, որը պատմում է ԱՄՆ-ից Հայաստան այցելած հայ ծեր զբսաշրջիկի մասին, որն ապարդյուն փորձում է իր ուղեկցորդից պարզել, թե որտեղ է Եփրատ գետը: Հարցը վերաճում է զրույցի, թե ինչ է հայրենիքը, որտեղ է Հայաստանը, և ինչ երաշխիքներ ունի հայ ընտանիքի ապագան: Տարիներ անց արդեն տարիքն առած ուղեկցորդի գլխում այն միտքն է փայլատակում, որ Հայաստանն իր կողքին է, և Եփրատն այլևս այնտեղ չէ:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան