Հասարակական

Արմեն Մուրադյանը ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանին է ներկայացրել առողջապահության ոլորտի բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանին է ներկայացրել առողջապահության ոլորտի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանը դեսպանին է ներկայացրել առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումները: Նա ընդգծել է, որ առողջության պահպանման առաջնային օղակի արդիականացումը, ինչպես նաև հանրային առողջապահական ծրագրերի իրականացումը օրակարգային է: Նախարարի խոսքով, մոր և մանկան առողջության պահպանումը, համակարգում տեղակատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրումը գերակա ուղղություն են: ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանի գնահատմամբ` համագործակցության հեռանկարային ոլորտ է դեղագործությունը: Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ հայաստանյան 18 դեղարտադրողներից 2-ն ունի եվրոպական GMP պատշաճ արտադրական գործունեության դեղագործական հավաստագիր, առաջիկայում ևս մեկ ընկերություն կհամալրի նրանց շարքը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հուլիսի 21-ին Աշխաբադում կայանալիք «Առողջություն» պետական ծրագրի 20-րդ տարեդարձին նվիրված բժշկական միջազգային ֆորումին, որին մասնակցելու է նաև ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը: Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի Հանրապետության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցությունը սկսվել է 1996թ.:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում