Երիտասարդ հայ ռեժիսորի Ցեղասպանությանը նվիրված ֆիլմը երկու տասնյակից ավելի փառատոնների է մասնակցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ ռեժիսոր Համլետ Դուլյանի՝ երկու տասնյակից ավելի փառատոնների մասնակցած ու ցեղասպանությանը նվիրված «Ընկղմում կրակի մեջ» ֆիլմը կներկայացվի հայ հանդիսատեսին: Կաննի միջազգային կինոփառատոնի «Կարճամետրաժ ֆիլմի անկյուն» ծրագրում ցուցադրված կինոնկարն ընդգրկվել է երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մենք կանք» ծրագրում:

«Սա իմ առաջին պրոֆեսիոնալ ֆիլմն է: Ես շատ էի ցանկանում Ցեղասպանության թեմայով ֆիլմ նկարահանել: Ինձ ասում էին՝ պետք չի, 19 տարեկան ես, բարդ թեմա է քո տարիքի համար: Այս կինոն 17 րոպե է տևում, թուրքերեն է: Մտածեցի, որ ճիշտ քայլ կլինի, որովհետև դեպքերը տեղի են ունենում Օսմանյան կայսրությունում: Գլխավոր հերոսը թուրք զինվոր է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Համլետ Դուլյանը:

Երիտասարդ ռեժիսորի խոսքով՝ իր ֆիլմի հերոսը՝ Այդինը, պայքարում է ինքն իր դեմ, որպեսզի սպանի իր ծանոթ հայ ընտանիքին: «Ես չէի ցանկանում նկարահանել քարոզչական ֆիլմ, ուզում էի պատմություն ցույց տալ, որպեսզի դիտողն ինքն իր համար ընտրություն կատարի: Մարդկային պատմություն եմ ցանկացել նկարահանել, ինձ համար շատ կարևոր ֆիլմ է, շատ եմ աշխատել սցենարի վրա»,-նշեց նա:Համլետ Դուլյանի խոսքով՝ իր նախնիները գաղթականներ են Վանից և Մուշից:

«Իմ հոգին պահանջում էր նման ֆիլմ: Ֆիլմը 20 կինոփառատոնների է մասնակցել ՌԴ-ում, Կաննում է 2013-ին ներկայացվել: Հիմնականում դրական արձագանքների է արժանացել»,-նշեց նա:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան