Սերնդի ողբերգությունը՝ մեկ մարդու օրինակով. «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը ներկայացվել է նաև այլ փառատոնների

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը մի ամբողջ սերնդի պատմությունն է: Սերունդ, որն ապրում է մի հասարակարգում, հետո հասկանում, որ ոչ ոքի պետք չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը: Կինոնկարն ընդգրկված է երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում:

««Մոսկվիչ, իմ սեր»-ը բավական երկար նախագիծ է եղել: 2007 թվականի վերջից ենք սկսել աշխատանքները, իսկ 2008 թվականի դիմել ենք սցենարի զարգացման ծրագրերի, դրանից հետո ֆիլմը բուռն զարգացում ունեցավ և սկսվեց արտադրվել: Այն ավարտել ենք 2014 թվականին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արամ Շահբազյանը:

Նրա խոսքով՝ կինոնկարի վրա շատ գումար է ծախսվել: «Այս պահին դիմել ենք տարբեր փառատոնների: Ֆիլմը մասնակցել է մոսկովյան կինոփառատոնին, այն նաև Սախալինի կինոփառատոնին է մասնակցելու: Օգոստոսին գնալու եմ Սախալին»,-նշեց ռեժիսորը:

Նրա խոսքով՝ ֆիլմը ներկայացնում է 1996 թվականի իրականությունը:

«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի հիմքում իրական պատմություն է:Կինոնկարի նկարահանումներն անցկացվել են Հայաստանում, մեծ մասը` Վարդենիսում: «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի գլխավոր հերոսը Ադրբեջանի Լենինավան գյուղից գաղթած Համոն է: Նա իր կնոջ հետ ապրում է Հայաստանի փոքրիկ մի գյուղում: Նրանց ողջ կարողությունը միակ կովն է և մի քանի հավը: Ամիսը մեկ անգամ Համոն գնում է շրջկենտրոն և ստանում Ռուսաստանում աշխատող որդու համեստ գումարը: Թվում է, թե ծերունիները կյանքն այդպես միապաղաղ էր լինելու, եթե Համոն շրջկենտրոնում չլսեր փողոցում հավաքված տղամարդկանց խոսքն ու զրույցը: Ինչ-որ մեկն ասում է, որ հարևան գյուղում «Մոսկվիչ» ավտոմեքենա է վաճառվում: Համոն գնում է գյուղ և տեսնում մեքենան: Մեքենայի տերը համաձայնվում է սպասել, մինչև Համոն կբերի 800 դոլարը: Երազանքը մինչև ծերություն պահած Համոյի համար մեքենայի գումարը ձեռք բերելը դառնում է կյանքի խնդիր: Ֆիլմն աշխարհի հեռավոր մի անկյունում ապրող մի մարդու դրաման է:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան