Տարածաշրջանային

Թուրքական շաբաթ. Հակաչինական տրամադրություններից մինչև Ցեղասպանության հարցում Էրդողանի հերթական ստերը

6 րոպեի ընթերցում

Թուրքական շաբաթ. Հակաչինական տրամադրություններից մինչև Ցեղասպանության հարցում Էրդողանի հերթական ստերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացրած հակաչինական բողոքի ալիքը, կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ սկսված նոր զարգացումները, ինչպես նաև մեջլիսի հայ պատգամավորի կողմից թուրք ազգայնականի դեմ հարուցված դատական գործը մի քանիսն են այն թեմաներից, որոնք այս շաբաթ արդիական էին երկրում: «Արմենպրես»-ն անցնող շաբաթվա ընթացքում հետևել է թուրքական անցուդարձին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Թուրքիան այս շաբաթ ողողել էր հակաչինական տրամադրությունների ալիքը: Թուրքերը բողոքում էին այն բանի համար, որ չինական իշխանությունները Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում ճնշում են ույղուրներին, որոնք Թուրքիայում էթնիկ թուրքեր են համարվում: Թուրքիայում գտնում են, որ մահմեդականների Ռամադան սուրբ ամսին ույղուրներին, իբր, արգելել են աղոթք անել եւ պաս պահել: Դա լայն դժգոհություն է առաջացրել երկրում: Բողոքի ակցիաների մասնակիցները չինական իշխանություններից պահանջում են դադարեցնել մահմեդականների նկատմամբ խտրականությունը: Թուրքիայում հակաչինական ակցիաների մասնակիցները հարձակումներ են գործել եւ ավերել ոչ միայն չինական խանութներն ու ռեստորանները, այլ նաեւ կորեական եւ ճապոնական հաստատությունները:

Հակաչինական տրամադրությունների գագաթնակետը եղավ Ստամբուլում, երբ մոտ 200մարդ հարձակում գործեց Թաիլանդի հյուպատոսության շենքի վրա` քարերով եւ փայտերով ջարդելով լուսամուտներն ու դռները:Գազազած ամբոխը իջեցրել էր նաեւ շենքի մուտքին ամրացված Թաիլանդի դրոշը: Նրանք պարզել են «Կեցցե անկախ Արեւելյան Թուրքեստանը», «Թուրքիա, տեր կանգնիր եղբորդ» բովանդակությամբ պաստառներ: Շենք ներժուժած մի խումբ մարդիկ ջարդել փշրել էին նաեւ սենյակների իրերը:

Կատարվածից հետո Անկարայում Թաիլանդի դեսպանատունն անորոշ ժամանակով փակվեց: Բացի այդ , ժամանակավորապես աշխատանքը դադարեցրեց նաեւ Ստամբուլում Թաիլանդի հյուպատոսությունը:

Թուրքիայում այս շաբաթ կառավարական կոալիցիա կազմելու գործընթացը մտավ նոր փուլի մեջ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հանձնարարեց վարչապետ Ահմեդ Դավութօղլուին կազմել երկրի նոր կառավարությունը: Համապատասխան հանձնարարականը ստանալու հետո սկսվեց կառավարություն կազմելու 45-օրյա գործընթացի հետհաշվարկը:

Դավութօղլուն հայտնեց մեջլիս մտած մյուս կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակացույցը:Ըստ դրա՝ կոալիցիա կզմելու շուրջ բանակցությունների համար առաջինը իշխող կուսակցության ղեկավարը կհանդիպի քեմալակնների՝ Հանրապետական ժողովրդական կուսակցության հետ՝ հուլիսի 13-ին, ապա հուլիսի 14-ին՝ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, իսկ հուլիսի 15-ին՝ քրդական Ժողովուրդների դեմակրատական կուսակցության հետ:

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին այս շաբաթ հայտարարեց, որ իրենց դռներն ամբողջությամբ փակ են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ կոալիցիայի համար:Նա նշեց, որ կոալիցիայի ամենաիդեալական տարբերակը կլինի ԱԶԿ համագործակցությունը քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության հետ:

Այս շաբաթ տեղի ունեցավ հերթական դատական նիստը Ստամբուլում սպանված հայ կնոջ՝ Մարիցա Քյուչուքի գործով: Նիստի ժամանակ գլխավոր կասկածյալ Մուրադ Նազարյանը հայտնեց, որ բանտում մի քանի անգամ սպառնալիքների և սեռական բռնության է ենթարկվել:«Մի քանի անգամ սեռական բռնության եմ ենթարկվել: Այստեղ իմ հայ լինելու հանգամանքն էլ դերակատարում ունի: Իրադրության մասին հայտնել եմ բանտի դատախազությանը, բողոք եմ գրել, սակայն դրան որևէ ընթացք չի տրվել»,- ասաց Նազարյանը: Դատական նիստը հետաձգվեց մինչև 2015 թվականի սեպտեմբերի 21-ը:

Այս ընթացքում նախագահ Էրդողանըշարունակեց փորձել մոլորեցնել իր երկրում օտարերկրյա դեսպաններին՝ Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշմամբ:Նա վերահաստատեց համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ իր առաջարկը՝ հերթական անգամ անելով հայտարարություն այն մասին, թե իրենք կիսում են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ցավերը:

Թուրքիայի մեջլիսում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարեց այն մասին, որ դատական հայց կներկայացնի Կարսում «հայերի որս սկսելու» սպառնալիք հնչեցրած թուրք ազգայնականի դեմ:«Անպատիժ մնացած ցանկացած ատելություն պարունակող խոսք դրա կողմից թիրախավորված մարդկանց գցում է «աղավնու անհանգստության մեջ» և հող նախապատրաստում ատելության վրա հիմնված հանցագործությունների համար»,- ասաց նա:

Այս շաբաթ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այցելեց Ուրֆայում սիրիացի փախստականների վրանային ճամբար:Այստեղ նա հանդիպեց սիրիական Քոբանի բնակավայրում սպանված Հովսեփ Թովմասյանի եղբայրներին՝ Հակոբին, Սերոբին, ինչպես նաև նրանց եղբորորդուն՝ Րաֆֆիին՝ լսելով նրանց պատմությունը:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում