Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի Այդին քաղաքում գտնվող թղթի գործարանում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են խոշոր հրդեհի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Anadolu գործակալությունը նշում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին են միացել նաև ինքնաթիռներ և ուղղաթիռներ։
10 աշխատողներ և հրշեջներ ծխի ազդեցությանը ենթարկվելու պատճառով տեղափոխվել են հիվանդանոց։ Ընդհանուր առմամբ, ծխից տուժել է 30 մարդ։
Մերձակա 23 նահանգներից օգնություն է ուղարկվել Այդին, այդ թվում՝ հրշեջ մեքենաներ, շինարարական տեխնիկա, ջրատար մեքենաներ։
Թղթի գործարանում հրդեհը բռնկվել է հուլիսի 12-ին, տեղական ժամանակով 17։00-ի մերձակայքում։ Հրդեհի պատճառները հայտնի չեն։
Կարդացեք հոդվածը` Русский