Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Իզմիր նահանգում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։

«Ժանդարմները փրկել են հրդեհի անմիջական հարևանությամբ գտնվող մի կնոջ և երկու երեխայի», - տեղեկացնում է հեռուստաալիքը։

Ուժեղ քամին նպաստում է հրդեհի տարածմանը։ Դելիկյոյ շրջանում մի քանի տների բնակիչներ տարհանվել են։ Հրդեհը մարվում է երկու ինքնաթիռով և չորս ուղղաթիռով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում