Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հրապարակման մեջ:  

Ասուլիսի ժամանակ հնչած հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրվի մինչև այս տարվա վերջ, Էրդողանը պատասխանել է, որ այդ որոշումը պետք է կայացնի Ադրբեջանի նախագահը: 

«Մենք ցանկանում ենք, որ այն ստորագրվի, և խաղաղություն տիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հայաստանի վարչապետի հետ մեր հանդիպումներում տեսնում ենք, որ այստեղ ևս դրական քայլեր են արվել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ էլ վերջինս կողմ է արտահայտվում, որ դրական քայլեր կատարվեն: 

Նկատելով, որ «աշխարհն ու տարածաշրջանը խաղաղության կարոտ են»՝ Էրդողանն ընդգծել է, որ ցանկանում են որքան հնարավոր է շուտ հասնել այդ խաղաղությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում