Տարածաշրջանային

Ստամբուլում հայ կնոջ սպանության գործի կասկածյալը բանտում սեռական բռնության է ենթարկվել

3 րոպեի ընթերցում

Ստամբուլում հայ կնոջ սպանության գործի կասկածյալը բանտում սեռական բռնության է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Սամաթիա թաղամասում սպանված հայ տարեց կնոջ՝ Մարիցա Քյուչուքի գործով հերթական դատական նիստի ժամանակ գլխավոր կասկածյալ Մուրադ Նազարյանը հայտնել է, որ բանտում ենթարկվել է բռնությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Նիստի ժամանակ Նազարյանի փաստաբան Ջաֆեր Գյուլն ասել է, որ հանցագործությունը կազմակերպված հանցախմբի ձեռքի գործն է, և իսկական մեղավորներն իրականում ազատության մեջ են: Նա նշել է, որ իր պաշտպանյալը բանտում մի քանի անգամ սպառնալիքների և սեռական բռնության է ենթարկվել, և այդ է պատճառը, որ իրենք պահանջում են ազատ արձակել Նազարյանին:

Ի պատասխան դատավորի այն հարցին, թե ովքեր են բռնություններ կիրառել Նազարյանի վրա, արդեն 28 ամիս կալանավայրում գտնվող կասկածյալն ասել է, որ իր բանտախցի մյուս անդամներն իրեն սպառնացել են: «Մի քանի անգամ սեռական բռնության եմ ենթարկվել: Այստեղ իմ հայ լինելու հանգամանքն էլ դերակատարում ունի: Իրադրության մասին հայտնել եմ բանտի դատախազությանը, բողոք եմ գրել, սակայն դրան որևէ ընթացք չի տրվել»,- ասել է Նազարյանը:

Դատարանը, ուշադրության առնելով ներկայացված բողոքները, որոշում է կայացրել բողոք ներկայացնել դատախազություն: Դատական նիստը հետաձգվել է մինչև 2015 թվականի սեպտեմբերի 21-ը:

Հանցագործը կամ հանցագործները չորս տարեց հայ կանանց վրա առաջին հարձակումը գործել են 2012 թ-ի դեկտեմբերի 27-ին` Թուրֆանդա Ա-ի նկատմամբ: Նրանք մտել են միայնակ բնակվող կնոջ բնակարան, ծեծի ենթարկել նրան եւ տարել նրա թանկարժեք զարդերը: Դեկտեմբերի 28-ին սպանել են Մարիցա Քյուչյուքին: Մեկ ամիս հետո` 2013 թ-ի հունվարի 22-ին, ներխուժել են 83-ամյա Սուլթան Այքարի տուն եւ նրան եւս ծեծել: Նրանք փողոցում հարձակվել եւ փորձել էին առեւանգել եւս մեկ տարեց հայ կնոջ: Երկար հետաքննությունից հետո թուրքական ոստիկանությունը հարձակումների կասկածանքով ձերբակալել է հոգեկան խանգարումներ ունեցող ազգությամբ հայ Մուրադ Նազարյանին, ով հացաքննության ժամանակ ասել էր, որ չի ճանաչում այդ կանանցից ոչ մեկին եւ չի հիշում, որ նման սպանություն եւ հարձակումներ է կատարել: Հետագայում նա հայտնել էր, որ հանցագործությունն ինքը չի կատարել, այկլ իրեն բռնի տարել են դեպքի վայր: Հետագայում դատաքննչական հետազոտությունը պարզել էր, որ դեպքի վայրում եղել են միանգամի մի քանի մարդ:

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում