Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան մտադիր է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում։ 

«Թուրքիայի նպատակը, որն այժմ դիտորդ է ՇՀԿ-ում, կազմակերպության լիիրավ անդամակցությունն է», - նշել է Էրդողանը՝ հավելելով, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի նախագահների հետ։ 

Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում մասնակցել էր ՇՀԿ գագաթնաժողովին։ Դրանից հետո նա հայտարարել էր կազմակերպության շրջանակներում Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ցանկության մասին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում