Թաիլանդը փակել է Թուրքիայում իր դեսպանատունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայում Թաիլանդի դեսպանատունն անորոշ ժամանակով փակվել է: Բացի այդ , ժամանակավորապես աշխատանքը դադարեցրել է նաեւ Ստամբուլում Թաիլանդի հյուպատոսությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Yahoo News-ը:

Դրա պատճառը հուլիսի 9-ի գիշերը 200 թուրքերի եւ ույղուրական համայնքի ներկայացուցիչների հարձակումն է Ստամբուլում Թաիլանդի հյուպատոսության վրա: Քարերով եւ փայտերով զինված հարձակվողները ջարդել են շենքի լուսամուտներն եւ մուտքի դուռը եւ ներխուժել շենք` ջարդելով եւ փշրելով հանդիպած ամեն իր: Նրանք Թաիլանդի կառավարության հասցեին մեղադրանքներ են հնչեցրել:

Թուրքիայի խոշոր քաղաքներում` Անկարայում, Ստամբուլում եւ Իզմիրում իշխանությունների թողտվությամբ բողոքի ակցիաներ էին սկսվել Բանգկոկի այն հայտարարության պատճառով, որ պատրաստվում են Չինաստան արտաքսել այդ երկրի քաղաքցի 97 ույղուրների, որոնք 2014 թվականի մարտին ապօրինի ճանապարհով անցել էին թագավորության տարածք: Ոստիկանությունն ու միգարցիոն ծառայությունը համատեղ անցկացրած հատուկ գործողության ընթացքում երկրի հարավում հողագործական տնտեսություն էին հայտնաբերել, որում աշխատում էին մոտ 400 ույղուրներ:

Թուրքիայում լուրեր էին տարածվել, որ եթե թաիլանդական իշխանություններն ույղուրներին արտաքսեն Չինաստան, այն էլ` մահմեդական Ռամադան ամսին, ապա այնտեղ նրանց խոշտանգումների կենթարկեն:

Ույղուրների մեծամասնությունը իսլամի հետեւորդներ են: Չինացի ույղուրները հիմնականում բնակվում են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում, որտեղ ակտիվորեն գործում է ույղուրական անջատողական ընդհատակյա կազմակերպություն: Թուրքիայում բնակվում են մոտ 60 հազար ույղուր:

Անկարան արհեստականորեն գրգռում է թուրքերին` սուտ լուրեր տարածելով, թե իբր Չինաստանի իշխանությունները թույլ չեն տալիս Ույղուրական ինքնավար մարզում բնակվող մուսուլմաններին Ռամադան տոնի հետ կապված նամազ անել մզկիթներում եւ պաս պահել: Չինաստանի ԱԳՆ-ն այդ առնչությամբ հայտարարել էր, որ երկրում պաշտպանվում է բոլոր փոքրամասնությունների սահմանադրությամբ նախատեսված կրոնական իրավունքները:

Հետաքրքիր է, որ չնայած թուրքերը Չինաստանում բնակվող ույղուրներին համարում են իրենց եղբայրակիցները, սակայն, ույղուրներն իրենք իրենց համարում են մահմեդականություն ընդունած չինացիներ:

Հայերեն English Русский

Հայաստանի առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿԾ-ում քննարկել են «Աբովյան» և «Արթիկ» ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրները

Սեուտա ներթափանցած շուրջ 50 հազար միգրանտներից ավելի քան 48 հազարը վերադարձել է Մարոկկո

Վարչապետն այցելել է «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարան. քննարկվել են ՀՀ-ում ԱԲ ենթակառուցվածքի զարգացման հեռանկարները

Առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ը կփորձի պարզել՝ հնարավոր է արդյոք վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները. Ռուբիո

Հայաստանի դեսպանն ու Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսը հանդիպել են ԱՄՆ Արևմտյան թեմերի առաջնորդներին

Պապ Թագավորի փողոցում մալուխագծի վթարի պատճառները պարզելու համար ներքին հետաքննություն կանցկացվի

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ

Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին