Տարածաշրջանային

Թուրքիայի նախագահը մոլորեցնում է իր երկրում օտարերկրյա դեսպաններին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահը մոլորեցնում է իր երկրում օտարերկրյա դեսպաններին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է փորձել մոլորեցնել իր երկրում օտարերկրյա դեսպաններին՝ Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հայկական «Ակոս» պարբերականը, մուսուլմանների սուրբ ամսվա՝ Ռամազանի հերթական օրվա ավարտին մատուցված ընթրիքի ժամանակ Էրդողանն իր երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների ներկայությամբ կրկին փորձել է նենգափոխել պատմական իրականությունը:

Թուրքիայի նախագահը վերահաստատել է համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ իր առաջարկը՝ հերթական անգամ անելով հայտարարություն այն մասին, թե իրենք կիսում են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ցավերը: Էրդողանը նշել է, թե Թուրքիան «հաստատակամ է 1915 թվականի դեպքերն ուսումնասիրելու նպատակով տարվելիք ակադեմիական աշխատանքների համար բոլոր արխիվները բացելու» հարցում: Էրդողանը չի զլացել այս անգամ ևս հայտարարել, որ խնդիրն «անհարկի քաղաքականացվում է»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում