Էրդողանը հանձնարարել է Դավութօղլուին կազմել կառավարություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հանձնարարել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին կազմել երկրի նոր կառավարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել նախագահին խոսնակ Իբրահիմ Քալընը:

«Նախագահը, ընդունելով Քոնյայից ընտրված պատգամավոր և «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուին, հանձնարարել է հանրապետության 63-րդ կառավարությունը կազմելու գործը»,- նշել է Քալընը:

Էրդողանի և Դավութօղլուի հանդիպումը տևել է 1 ժամ 15 րոպե: Վարչապետին համապատասխան հանձնարարականը տալուց հետո սկսվել է կառավարություն կազմելու 45-օրյա գործընթացի հետհաշվարկը:

Հանձնարարականները ստանալուց հետո Դավութօղլուն, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է, որ արդեն մեջլիսի կուսակցությունների ղեկավարներին են ներկայացվում դիմումներ հանդիպումների առնչությամբ:

Քանի որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում որևէ կուսակցության չի հաջողվել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը միակուսակցական կառավարություն կազմելու համար, նախագահի հանձնարարականից հետո 45 օրերի ընթացքում մեջլիս անցած կուսակցությունները պետք է գան համաձայնության կոալիցիոն կառավարություն կազմելու հարցի շուրջ: Եթե 45 օրվա ընթացքում կառավարություն չկազմվի, ապա երկրում կհրավիրվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:

Հայերեն Русский

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանին

ԱՄՆ-ն առաջարկել է եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացնել ԱՄԷ-ում. Զելենսկի

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ութ ամիսներին աճել է 3․2 տոկոսով

Վրաստան-Ռուսաստան սահմանի «Կազբեգի» մաքսային անցակետը վերսկսել է աշխատանքը

«Աբրահամի համաձայնագրերի» մասնակից երկրները շուրջ երեք տարի ընդմիջումից հետո առաջին պաշտոնական հանդիպումն են անցկացրել

Կատարը քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Նեթանյահուի կողմից երկրի դեմ ուղղված մեղադրանքները

Թրամփը հաստատել է Կիևին Patriot հրթիռների արտադրության արտոնագրերի տրամադրումը. Զելենսկի

Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7․3 տոկոսով

ԵՄ երկրներում ձգտում են նոր փոփոխություններ մտցնել միգրացիոն պայմանագրում

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Չեխիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր