Տարածաշրջանային

Գարո Փայլանը դատական գործ կհարուցի «հայերի դեմ որս» սկսած թուրք ազգայնականի դեմ

2 րոպեի ընթերցում

Գարո Փայլանը դատական գործ կհարուցի «հայերի դեմ որս» սկսած թուրք ազգայնականի դեմ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը դատական հայց կներկայացնի Կարսում «հայերի որս սկսելու» սպառնալիք հնչեցրած թուրք ազգայնականի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Փայլանը մեջլիսում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրել է, որ հանրապետական դատախազությունն ատելություն սերմանող հայտարարություններին արձագանքելու փոխարեն որևէ քայլ չի ձեռնարկել: «Անպատիժ մնացած ցանկացած ատելություն պարունակող խոսք դրա կողմից թիրախավորված մարդկանց գցում է «աղավնու անհանգստության մեջ» և հող նախապատրաստում ատելության վրա հիմնված հանցագործությունների համար»,- ասել է հայ պատգամավորը՝ հայտարարելով, որ դատական գործ է հարուցելու Թուրքիայի ազգայնական «Իդեալիստների օջախներ» կազմակերպության Կարսի մասնաճյուղի նախագահ Թոլգա Ադըգյուզելի դեմ:

Թոլգա Ադըգյուզելը սադրիչ հայտարարություն է արել՝ կապված պատմական հայկական մայրաքաղաք Անիի ավերակներում հայ ջազ-երաժիշտ Տիգրան Համասյանի համերգի հետ:Ադըգյուզելը մեղադրել է բոլոր նրանց, ովքեր Թուրքիայի ներսում աջակցել են և նպաստել հայ երաժշտի համերգի կայացմանը: Նա սպառնացել է՝ ասելով, որ այսուհետ «բոլորն իրենց տեղը կիմանան»: Անդրադառնալով հայերին՝ թուրք ազգայնականն ընդգծել է. «Նման գործողություններով նրանք ի՞նչ նպատակ են հետապնդում: Ովքե՞ր են սրանց աջակցում ներսից: Ո՞ր լրատվականների ծախված ներկայացուցիչներն են նրանց հետ համագործակցում: Ներսից և դրսից ծախված դավաճան ուղեղների կողմից ուզում են մեր համբերությունը ստուգե՞լ: Թե՞ մենք էլ Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գանք»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում