Քրիստիան Բեյլ, Սերժ Թանկյան, Օսկար Այզեք…«Խոստում» կինոնկարի շուրջ աստղային անձնակազմ է հավաքվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան աստղեր Քրիստիան Բեյլի և Օսկար Այզեքի մասնակցությամբ կնկարահանվի «Խոստում» («The Promise») կինոնկարը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Variety-ն, երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի հիմնադրած«ՏրասինդաՔորփորեյշնը» ներկայացրել է Survival Pictures-ի առաջին նախագիծը:«Խոստում»-ը արտադրելու և ֆինանսավորելու են Survival Pictures-ի մենեջերներ Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը՝ «Օսկար» մրցանակաբաշխության անվանակարգերում ընդգրկված և մի շարք մրցանակների արժանացած «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջի մասնակցությամբ, որը սցենարը գրել է Ռոբին Սվայքորդի հետ:

Ֆիլմն Օսմանյան կայսրության վերջին օրերի պատմությունն է: Սցենարը հիմնվում է բժշկական համալսարանի ուսանողի, փարիզաբնակ ամերիկացի լրագրողի և գեղեցիկ ու բարդ կնոջ սիրո եռանկյան վրա: Բեյլը կխաղա լրագրողի, իսկ Այզեքը՝ ուսանողի դերը: Երկու դերասաններն էլ շատ հայտնի են, խաղացել են տարբեր ֆիլմերում:

Քըրքորյանի իրավաբան և ներկայացուցիչ Պատրիսիա Գլեյզերն ասել է, որ Survival Pictures-ը ծնվել է Քրքորյանի անհագ ցանկությունից` պատմելու ու ներկայացնելու ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: ««Խոստումը» լինելու է հոյակապ սիրային պատմություն, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում: Քրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին»,-նշել է Գլեյզերը:

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ մասնակցում է նախագծին: «Անցած մի քանի տարիներին ես եզակի պատիվ եմ ունեցել օգնելու և խորհուրդներ տալու իմ ընկեր Էսրաիլյանին այս առաջիկա խոշոր կինոֆիլմի առիթով: Մանրամասների առկայության դեպքում, կներկայացնեմ դրանք», - գրել է Թանկյանը:

Լուսանկարը` GETTY IMAGES

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի