Տարածաշրջանային

Թուրքիայում հարձակում է տեղի ունեցել Թաիլանդի հյուպատոսության վրա

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում հարձակում է տեղի ունեցել Թաիլանդի հյուպատոսության վրա

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում մոտ 200մարդ հարձակում է գործել է Թաիլանդի հյուպատոսության շենքի վրա` քարերով եւ փայտերով ջարդելով լուսամուտներն ու դռները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, ամբոխն այդ քայլին է դիմել բողոքելով, որ իրենց պնդմամբ` հյուպատոսությունը պատրաստվում է Չինաստանին հանձնել այնտեղ պատսպարած ույղուր թուրքերին:

Գազազած ամբոխը իջեցրել է նաեւ շենքի մուտքին ամրացված Թաիլանդի դրոշը: Նրանք պարզել են «Կեցցե անկախ Արեւելյան Թուրքեստանը», «Թուրքիա, տեր կանգնիր եղբորդ» բովանդակությամբ պաստառներ: Շենք ներժուժած մի խումբ մարդիկ ջարդել փշրել են նաեւ սենյակների իրերը:

Ծայրահեղ ազգայնական տրամադրված ամբոխը կազմակերպած ավերից հետո նամազ է արել: Միջադեպի վայր հասած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նրանցից 9-ին, իսկ մնացածներին հեռացրել հյուպատոսության շենքի մոտից:

Անկարան արհեստականորեն գրգռում է թուրքերին` սուտ լուրեր տարածելով, թե իբր Չինաստանի իշխանությունները թույլ չեն տալիս Ույղուրական ինքնավար մարզում բնակվող մուսուլմաններին Ռամադան տոնի հետ կապված նամազ անել մզկիթներում եւ պաս պահել: Չինաստանի ԱԳՆ-ն այդ առնչությամբ հայտարարել էր, որ երկրում պաշտպանվում է բոլոր փոքրամասնությունների սահմանադրությամբ նախատեսված կրոնական իրավունքները:

Հետաքրքիր է, որ չնայած թուրքերը Չինաստանում բնակվող ույղուրներին համարում են իրենց եղբայրակիցները, սակայն, ույղուրներն իրենք իրենց համարում են մահմեդականություն ընդունած չինացիներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում