Արգենտինայի նորանշանակ դեսպանը կնպաստի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Արգենտինայի նորանշանակդեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպմանը խոստացել է իր գործունեությամբ նպաստել միջխորհրդարանական համագործակցության խորացմանը, հայ-արգենտինական բարեկամական խմբերի հարաբերությունների սերտացմանը և փոխայցերի ակտիվացմանը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով պարոն Ուրրիոլաբեիտիային Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Գալուստ Սահակյանը հաջողություններ է մաղթել նրան: ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը, ինչը նպաստում է երկկողմ համագործակցության խորացմանը: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Արգենտինայում հայ համայնքի նկատմամբ իշխանությունների ցուցաբերած ջերմ վերաբերմունքը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացում մեծ է եղել Արգենտինայի Հանրապետության ներդրումը: Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ի կողմից նախաձեռնվել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության պլատֆորմ, որի ձեւավորման գործում նա կարեւորել է բոլոր երկրների խորհրդարնների ներկայացուցիչների մասնակցությունը:

Հայերեն English Русский

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին