ՀԷՑ-ը մինչ տարվա վերջ ավելի քան 8, 5 մլրդ դրամ ներդրում կկատարի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պատրաստվում է մինչև 2015թ. ավարտը 8 մլրդ 587,8 մլն դրամի ներդրում կատարել բաշխիչ ցանցում: Ներդրումային ծրագիրը հաստատվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 8-ի նիստում:

ՀԷՑ-ի ծրագրային և ներդրումային դեպարտամենտի ներայացուցիչ Արմեն Գևորգյանը ներկայացրեց ընկերության ներդրումային ծրագիրը` նշելով, որ ընկերությունն աշխատանքներ է տանելու 5 հիմնական ուղղություններով: «Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8 մլրդ 587,8 մլն դրամ, որի 42 տոկոսն ուղղվելու է սպասարկման որակի բարելավմանը, իսկ 58 տոկոսը` նոր սպառողների ավելացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գևորգյանը:

Նիստին հրավիրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձեցին պարզել` ներդրումների այդ ծավալը ինչ ազդեցություն է ունենալու էլեկտրաէներգիայի սակագնի վրա, Արմեն Գևորգյանն էլ հայտնեց, որ եթե մինչև տարեվերջ ներդրումներն ամբողջությամբ կատարվեն, դա սակագնի վրա կունենա 0.3 դրամի հավելյալ ազդեցություն, սակայն ընկերությունը կփորձի կոմպենսացնել այդ գումարը:

ՀԾԿՀ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանն էլ հայտնեց, որ ՀԷՑ-ին հանձնարարվել է մինչև այս տարվա հոկտեմբերի 15-ը հանձնաժողովին ներկայացնել 2016-2018 թթ. ներդրումային ծրագիրը:

Ծրագրի քննարկումից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Եվգենի Բիբինը նշեց, որ թեև մինչև տարվա վերջ մնացել է 6 ամիս, սակայն ընկերությունը կփորձի իրականացնել ներդրումային ծրագիրն ամբողջությամբ:

Հայերեն

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը