Տարածաշրջանային

Թուրքիայում հակաչինական բողոքի ակցիաները շարունակվում են

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում հակաչինական բողոքի ակցիաները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում շարունակվում են անցյալ շաբաթվա սկզբին սկսված հակաչինական բողոքի ակցիաները: Թուրքերը բողոքում են այն բանի համար, որ չինական իշխանությունները Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում ճնշում են ույղուրներին, որոնք Թուրքիայում էթնիկ թուրքեր են համարվում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայում գտնում են, որ մահմեդականների Ռամադան սուրբ ամսին ույղուրներին, իբր, արգելել են աղոթք անել եւ պաս պահել: Դա լայն դժգոհություն է առաջացրել Թուրքիայում: Բողոքի ակցիաների մասնակիցները չինական իշխանություններից պահանջում են դադարեցնել մահմեդականների նկատմամբ խտրականությունը:

Թուրքիայում հակաչինական ակցիաների մասնակիցները հարձակումներ են գործել եւ ավերել ոչ միայն չինական խանութներն ու ռեստորանները, այլ նաեւ կորեական եւ ճապոնական հաստատությունները` չհասկանալով, որ դրանք չինական չեն:

Չնայած Չինաստանի ԱԳՆ-ի այն հայտարարությանն ու հավաստիացումներին, որ երկրում ույղուրների դեմ որեւէ խտրական վերաբերմունք չկա, քանի որ սահմանադրության համաձայն, երկրում ապահովվում են բոլոր քաղաքացիների կրոնական ազատությունները, հակաչինական բողոքի ակցիաները դեռեւս շարունակվում են Անկարայում, Ստամբուլում եւ Իզմիրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում