Արարատի մարզից սպառվել է շուրջ 23 հազար տոննա ծիրան

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի մարզից այս տարի իրականացվել է շուրջ 23 հազար տոննա ծիրանի սպառում, որից 550 տոննան մթերել են մարզի երեք գործարանները, 8400 տոննան` սառնարանային տնտեսությունները, իսկ 14 հազար տոննան սպառվել է ներքին շուկայում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանը մթերել է 220 տ ծիրան, Պռոշյանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղը` 250 տ եւ «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն` 100 տոննա: Մթերումն իրականացվում է 60 դրամով:

«Արդեն երեք շաբաթից ավելի է սառնարանային տնտեսությունների միջոցով ծիրանը մթերվում է արտերկիր: Սկզբում մթերումն իրականացվում էր 1500 դրամով, այժմ սակագինը նվազել է` հասնելով 300-ի»,-ասաց վարչության պետը` նշելով, որ այս տարի սպասվում է, որ Արարատի մարզում կարտադրվի շուրջ 40 հազար տոննա ծիրան: «Այդ շեմը մարզն ապահովել է նաեւ 2013 թվականին: Իսկ նախորդ տարի բոլորիս հայտնի ցրտահարությունը ոչնչացրեց ծիրանի բերքը դեռեւս ծաղկի շրջանում»,-նկատեց Տերտերյանը:

Այս տարվա մայիսի երկրորդ տասնօրյակում Արարատի մարզում մի քանի անգամ տեղացած կարկուտը փչացրեց ծիրանի ողջ բերքի միայն 20 տոկոսը` ազդելով միայն ապրանքային տեսքի վրա:

Այս պահի դրությամբ մարզից արտահանվել է նաեւ 50 տոննա վաղահաս դեղձ:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն English Русский

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Բուլղարիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ երկիրը երբեք չպետք է կասկածի իր եվրոպական ուղղվածության հարցում. BTA

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին

Երևանում COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը վավերացվեց խորհրդարանում