Պաշտոնական

Մանկավարժական համալսարանը կխորացնի համագործակցությունը Հարավային Կոնեկտիկուտի պետհամալսարանի հետ

2 րոպեի ընթերցում

Մանկավարժական համալսարանը կխորացնի համագործակցությունը Հարավային Կոնեկտիկուտի պետհամալսարանի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 3-ին ընդունել է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հյուրին ուղեկցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ՀՊՄՀ-ն եւ Կոնեկտիկուտի պետական համալսարանն արդյունավետ համագործակցում են: Որպես ՀՊՄՀ կառավարման խորհրդի նախագահ՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունն առավել կխորանա համատեղ իրականացվելիք ծրագրերի արդյունքում: Ընդգծելով, որ մեր երկրում կրթությունը գերակա ուղղություն է՝ Գալուստ Սահակյանը հյուրին ներկայացրել է ՀՀ կրթական համակարգի առանձնահատկությունները՝ նշելով, որ ներկայում աշխատանք է տարվում ՀՀ բուհերը միջազգային կրթական չափորոշիչներին առավել համապատասխանեցնելու ուղղությամբ:

Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանը ներկայացրել է իր ղեկավարած բուհի անցած ուղին, կառուցվածքը, ծրագրերն ու առաջիկայում իրականացվելիք քայլերը: Նա ընդգծել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները եւ այս հարցում կարեւորել ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ջանքերն ու ներդրումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում