Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի

1 րոպեի ընթերցում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մարզական հավաք, որին կմասնակցեն 17 ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ հուլիսի 7-ից 9-ը ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին` Էռնեստ Ակոպով, «Թալգրիգ», Արտակ Պողոսյան, «Թալգրիգ», Հակոբ Լոբասյան, ՀՊՏՀ, Արթուր Մկրտչյան, Արմեն Բաբայան, «Թալգրիգ», Սարո Գալստյան, «Թալգրիգ», Սարո Մարդանյան, «Թալգրիգ», Գարեգին Մաշումյան «Թալգրիգ», Անդրանիկ Սարգսյան, «Թալգրիգ», Գրիգոր Կապուկրանյան, «Մռավ», Հենրիկ Գրիգորյան, «Մռավ», Անդրանիկ Կարապետյան, ՀՊՏՀ, Սարգիս Մարգարյան, ՀՊՏՀ, Հակոբ Դոքմանյան ՀՊՏՀ, Արա Մկրտչյան, «Գյումրի», Սարգիս Նասիբյան, «Yerevan IT», Գևորգ Օհանյան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում