Միջազգային

Մեծ Բրիտանիան պատրաստվում Է մասնակցել ԻՊ-ի դեմ կոալիցիային

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան պատրաստվում Է մասնակցել ԻՊ-ի դեմ կոալիցիային

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի իշխանությունները կցանկանային միանալ ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիային, որը Սիրիայում ավիահարվածներ Է հասցնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը. նրանք կարող են այդ հարցը ներկայացնել խորհրդարանի քննարկմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 3-ին գրում Է բրիտանական The Daily Telegraph թերթը:

Ավիահարվածների հասցնելու առաջարկը, հնարավոր Է, կպաշտպանեն ոչ միայն իշխանության գլուխ գտնվող պահպանողականների կուսակցության պատգամավորները, այլեւ ընդդիմադիրներից շատերը: Այսպես, լեյբորիստները հայտարարել են, որ վերջերս տեղի ունեցած արյունալի ահաբեկչական գործողությունից հետո, որը կազմակերպվել Էր Թունիսի ծայրահեղականների կողմից, համաձայն են պաշտպանել ԻՊ-ի դեմ պայքարի կոշտ միջոցները: Միեւնույն ժամանակ խորհրդարանի մի շարք անդամներ, այնուամենայնիվ, հանդես են գալիս ավիահարվածների դեմ, քանզի կարծում են, որ ռմբակոծումները, թուլացնենով ԻՊ-ն, կուժեղացնեն Սիրիայի կառավարական զորքերի դիրքերը:

Թերթն ընդգծում Է, որ ահաբեկիչների դեմ գործողություններին մասնակցության հարցի շուրջ վերջնական որոշման ընդունումը, դատելով ըստ ամենայնի, կտեւի մի քանի ամիս: Մասնավորապես, դա կապված Է այն բանի հետ, որ պահպանողականները ցանկանում են խորհրդարանում քվեարկությանն սպասել մինչեւ սեպտեմբեր, երբ լեյբորիստները կընտրեն իրենց նոր առաջնորդին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Մերձավոր Արևելք

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Մերձավոր Արևելք

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

Մերձավոր Արևելք

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Մերձավոր Արևելք

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Մերձավոր Արևելք

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում