Մշակույթ

«Տերմինատոր. գենեզիսը» հայկական կինովարձույթում է

1 րոպեի ընթերցում

«Տերմինատոր. գենեզիսը» հայկական կինովարձույթում է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարվա ամենասպասված ֆիլմերից մեկը՝ «Տերմինատոր.գենեզիսը» հայկական կինովարձույթում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ լեգենդար կինոպատման հինգերորդ ֆիլմի պրեմիերան: Ալան Թեյլորի նոր ֆիլմի գլխավոր դերում կրկին Առնոլդ Շվարցնեգերն է, իսկ Ջոն Քոննորի մորը՝ Սառային, մարմնավորում է Էմիլիա Կլարկը:

Պտտելով ժամանակի անիվը՝ Ջոն Քոննորը 1984 թվական է տեղափոխում սերժանտ Քայլ Ռիզին, որպեսզի նա պաշտպանի Սառա Քոննորին և փրկի ապագան: Սակայն դեպքերի անսպասելի շրջադարձի հետևանքով ճեղքվածք է առաջանում ժամանակի մեջ: Սերժանտ Ռիզը հայտնվում է բոլորովին նոր, իրեն անծանոթ անցյալում՝ հանդիպելով այնտեղ անսպասելի հակառակորդների,նոր վտանգավոր թշնամիների, այդ թվում նաև Տերմինատորին: Ռիզը ունի նոր առաքելություն՝ փոխել ապագան:

Առնոլդ Շվարցնեգերն արդեն 67 տարեկան է. Ֆիլմում նա մարմնավորում է ծերացող Տերմինատորի: Նրա մարմնավորած հերոսը կինոնկարում ինքն իրեն մխիթարում է ասելով՝ «Ես ծեր եմ, բայց անօգնական չեմ»: Եվ, իհարկե, չի մոռանում իր՝ թևավոր խոսք դարձած արտահայտությունը՝ «Ես կվերադառնամ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում